• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գոլեր տոնելու արտասովոր տարբերակներ

Ռոբի ՖաուլերԱյժմ գրեթե ոչ մեկի չես կարող զարմացնել գոլի ինչ որ անսովոր տոնելու ձևով, քանի որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ՈՒԵՖԱ-ի հետ լրջորեն սահմանափակում է դրել գոլից հետո ֆուտբոլիստի ֆանտազիայի վրա, սակայն անգլիական ֆուտբոլի պատմության մեջ եղել են ոչ քիչ յուրօրինակ արարքներ, որոնք իրենց բնույթով եղել են ծիծաղելի, երբեմն նաև սադրող:

Սթիվեն Այրլենդ («Մանչեսթեր Սիթի»)

ireland-pants2Կար ժամանակ, երբ Սթիվեն Այրլենդի հետ մեծ հույս էին կապվում և համարում էին բրիտանական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:

«Սանդերլենդի» դեմ խաղում հաղթական գնդակը խփելուց հետո Սթիվենն իջեցրեց վարտիքը և կանգնեց կիսավարտիքով, որի վրա պատկերված էր Սուպերմենի լոգոն: Այրլենդն այդ արարքի համար նկատողություն ստացավ ԱՖԱ-ից:

Նշենք, որ իռլանդացին ավելի մեղմ պատիժ ստացավ Նիկլաս Բենդտների համեմատ, ով Եվրո-2012-ում Պորտուգալիայի դարպասը խփած գոլից հետո ամբողջ աշխարհին ցույց տվեց իր «երջանիկ կիսավարտիքը»՝ իռլանդական Paddy Power ընկերության լոգոյով, որի համար տուգանվեց 100 հզր եվրոյով և մեկ խաղ բաց թողեց:

Եվ եթե տուգանքը վճարեց գովազդատուն, ապա դանիացին որակազրկումից չխուսափեց: Փոխարենը Paddy Power-ի Lucky Paints-ը հայտնի դարձավ ողջ աշխարհում:

Պաոլո Դի Կանիո («Սանդերլենդ»)

pdcՊաոլո Դի Կանիոն հայտնի է իր արտասովոր արարքներով: Իտալացի նախկին ֆուտբոլիստը մարզչական կարիերան սկսելուց հետո չհրաժարվեց իր անկախատեսելի լինելու սովորությունից:

«Սանդերլենդում» նրա աշխատանքը երկար չտևեց վերջինիս խիստ և բարդ բնավորության պատճառով, սակայն «սև կատուների» երկրպագուները երբեք չեն մոռանա «Սեյնտ Ջեյմս Պարկում» «Նյուքասլի» նկատմամբ հաղթական խաղում (0:3) գոլից հետո Դի Կանիոյի էմոցիոնալ քայլը:

Մոտ մեկ տարի հետո «Սանդերլենդը» նույն հաշվով կրկին հաղթեց «կաչաղակներին», սակայն արդեն նրանց նոր մարզիչ Գուստավո Պոյետի էմոցիաներն ահամամեմատելի էին:

Փոլ Գասկոյն (Անգլիայի հավաքական)

gazzaՓոլ Գասկոյնը ֆուտբոլային դաշտում մշտապես ձգտել է լինել առաջին պլանի դերասան, որը երբեմն ուղեկցվել է սկանդալային միջադեպերով, ինչպես օրինակ Օլդ Ֆիրմ Դերբիում ֆլեյտա նվագելու իմիտացիան, որն ակնարկում էր նարնջագույնների երթը, ինչն էլ բավական վիրավորական է կաթոլիկների համար: Իսկ «Սելթիկի» երկրպագուների մեծամասնությունը հենց կաթոլիկներ են: Սակայն Գասկոյնի գոլ տոնելու տարբերակները հիմնականում դրական էմոցիաներով և զվարճալի են եղել, որոնցից արժե հիշատակել Եվրո-96-ում Անգլիայի հավաքականի կազմում խփած գոլից հետո «Ատամնաբույժի աթոռ» անվանումով կոմպոզիցիան:

Եվրոպայի առաջնության նախապատրաստությունն ուղեկցվեց անգլիացի լրագրողների մի շարք քննադատություններով: Նրանք գրում էին, որ Թերրի Վենեյբլսի թիմում տիրում է քաոս և ֆուտբոլիստներն ավելի շատ տարված են ժամանցային միջոցառումներ կազմակերպելով, քան առաջնության նախապատրաստությամբ: Օրինակ Հոնկոնգում կայացած հավաքից վերադառնալուց անգլիացիներն ինքնաթիռում խնջույքով նշում էին Գասկոյնի ծննդյան տոնը: Լրագրողների խոսքերով, Գասկոյնը վնասել էր ինքնաթիռի կահույքը և հեռուստացույցները, իսկ օդաչուների խցիկում փորձել էր կառավարել ինքնաթիռը:

Լուսանկարում պատկերված է «Ատամնաբույժի աթոռը», որին Փոլից բացի մասնակցում են Ալան Շիրերը, Սթիվ Մակմանամանը և Ջեյմի Ռեդնապը:

Ռոբի Ֆաուլեր («Լիվերպուլ»)

Վենեյբլսի նույն այդ թիմում կար գոլերն արտասովոր կերպով տոնող ևս մեկ ֆուտբոլիստ: «Էվերթոնի» երկրպագուները չէին սիրում «Լիվերպուլի» լեգենդ Ռոբի Ֆաուլերին և նրան սկսեցին անվանել թմրամոլ: Ռոբին մրցակիցների երկրպագուներին ոչ ստանդարտ կերպով պատասխանեց: Մերսիսայդյան հերթական դերբիում գոլ խփելուց հետո Ֆաուլերն իջավ խոտածածկին և սկսեց քթով «քաշել» դաշտի եզրային գիծը:

Լուիս Սուարես («Լիվերպուլ»)

«Լիվերպուլի» մեկ այլ ահեղ հարձակվող Լուիս Սուարեսը ժամանակին «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի կողմից մեղադրվել էր սուզվելու և տարբեր սիմուլյացիաների մեջ: Մերսիսայդյան դերբիում գոլ խփելուց հետո ուրուգվայցին մոտեցավ «Էվերթոնի» պահեստայինների նստարանին և գեղեցիկ «սուզվեց» անմիջապես Մոյեսի դիմաց:

Էմանուել Ադեբայոր («Մանչեսթեր Սիթի»)

Գոլի ամենապրովոկացիոն կերպով տոնելու հեղինակը Էմանուել Ադեբայորն է, ով նոր էր «Արսենալից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Լոնդոնը լքելուց հետո նրան մեղադրում էին փող շատ սիրելու մեջ: «Արսենալի» դարպասը խփած գոլից հետո Ադեբայորը վազեց ողջ դաշտով, մոտեցավ «զինագործների» երկրպագուներին և ցուցադրաբար տոնեց գոլը:

Մարիո Բալոտելլի («Մանչեսթեր Սիթի»)

mario300Դե իհարկե անհնար կլիներ կազմել այս ցուցակն առանց Մարիո Բալոտելլին, ով ի տարբերություն մյուսների, գոլ խփելուց հետո աչքի չի ընկնում էմոցիոնալ պորթկումներով:

Սակայն մի դեպք մնացել է ֆուտբոլասերների հիշողություններում: Հայտնվելով տարբեր զավեշտալի իրավիճակներում, ինչպիսին օրինակ մարզման ժամանակ շապիկի վրայից մարզման հագուստ հագնել չկարողանալն էր, պահեստայինների նստարանին ջուր խմելուց խեղդվելը կամ դարպասապահի դիմաց միայնակ դուրս գալու ժամանակ անհասկանալի հնարքը, որով խափանվեց գրոհը, նա դարձավ ժողովրադական բանահյուսության հերոս և սկսեցին նրան վերագրել այնպիսի պատմություններ, որոնք իրական չէին:

«Սուպեր Մարիոն» իր համար պատվիրեց «Why always me?» («Ինչու՞ միշտ ես») գրությամբ մի շապիկ, որը ցույց տվեց մանչեսթերյան դերբիում խփած գոլից հետո: Շոտով այդ գրությամբ շապիկները դարձան դրենդ:

Հետաքրքիր փաստեր