• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուս Հիդինգը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Գուս ՀիդինգՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը չի բացառել իր վերադարձը Պրեմիեր Լիգա:

2008/09 մրցաշրջանում «Չելսիում» անցկացրած մի քանի ամիսը լավ տպավորություն է թողել Հիդինգի վրա: Հոլանդացի մասնագետը հայտնել է, որ լավ հիշողություններ ունի այդ շրջանի հետ կապված:

Այսօր երեկոյան 66-ամյա Հիդինգը կժամանի «Սեյնտ Ջեյմս Պարկ», որտեղ իր թիմը Եվրոպա Լիգայի շրջանակներում կմրցի «Նյուքասլ Յունայթեդի» հետ: Գուսը, ում անունը կապվում է «Չելսի» հետ, չի բացառում ոչ մի սցենար:

-Ես չգիտեմ: Չէ որ ես արդեն երիտասարդ չեմ: Ես դեռ էներգիա ունեմ, սակայն չեմ կարող խոսել ապագայի մասին, քանի որ իմ ապագայի մեծ մասը արդեն անցել է:

Ես մեծ բավականություն եմ ստացել «Չելսիում» աշխատած ժամանակ: Հիշում եմ, մենք խաղացել ենք այստեղ (Նյուքասլում) և լավ արդյունքի ենք հասել:

Վերջիվերջո յուրաքանչյուր մարզիչ և ֆուտբոլիստ ցանկանում է հանդես գալ Պրեմիեր Լիգայում: Բոլորը ցանկանում են աշխատել մեծ առաջնությունում,- Հիդինգի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր