• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուս Պոյետը սկսել է հավատալ հրաշքներին

Գուս Պոյետ«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը կարծում է, չեմպիոնշիփ տեղափոխվելուց փրկվելը հրաշքի է նման:

Չորեքշաբթի օրը «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակը «կատուներին» օգնեց պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում: Այս պարագայում, «Սանդերլենդը» դարձավ երկրորդ թիմը, որը Ծննդյան տոներին եղել է վտանգավոր գոտում, սակայն կարողացել է պահպանել իր տեղը:

Ապրիլի սկզբին «Տոտտենհեմից» կրած 5:1 հաշվով պարտությունից հետո Պոյետը հայտնեց, որ միայն հրաշքը կարող է օգնել իրենց: Այժմ ուրուգվայցի մարզիչը սկսել է հավատալ անբացատրելի ուժերին:

-Դա շատ բարդ էր: Թվում էր, թե մենք դուրս ենք մնացել, սակայն սա ֆուտբոլ է, և ես այդ պահից սկսեցի հավատալ հրաշքներին: Սա իսկապես իմ կյանքի լավագույն օրերից մեկն է:

Մենք չենք ցանկանում դուրս մնալ Պրեմիեր Լիգայից, ուստի պետք է դաս քաղենք վերջին երկու-երեք տարիների սխալներից,- Պոյետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր