• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գուս Պոյետ. «Երկրպագուները կհպարտանան մեզնով»

Գուս Պոյետ«Սանդերլենդի» նոր գլխավոր մարզիչ Գուս Պոյետը հայտնել է, որ ամեն հնարավոր բան կանի, որպեսզի երկրպագուները հպարտանան իր թիմով:

Չնայած այս ամառ «Սանդերլենդը» մի շարք նորեկնորերով համալրվեց, այդուհանդերձ թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում վերջին հորիզոնականն է զբաղեցնում: Սակայն Պոյետը խոստանում է ուղղել այս իրավիճակը:

-Կողքից հետևելով «Սանդերլենդին», առաջին բանն, ինչ մտքիս եկավ դա երկրպագուներն էին: Նրանք խենթանում են ֆուտբոլի համար, և, հավանաբար, պատրաստ են մեռնել այս ակումբի համար:

Մենք պետք է նրանց վարձահատույց լինենք: Ես չեմ կարող որևէ տիտղոս խոստանալ, քանի որ դա անհեթեթ կլիներ, սակայն մենք երաշխավորում ենք, որ նրանք կհպարտանան թիմով:

Նրանք գալիս են մարզադաշտ, որպեսզի ինչ-որ լավ բան տեսնեն: Նրանք մեծ գումարներ են վճարում տոմսերի համար, և նրանց պետք է, որ ինչ-որ բան տեսնեն: Մենք պատրաստվում ենք նրանց տալ այն ամենն, ինչ կարող ենք,- Պոյետի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: