• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

Գուցե երկրպագուները այս հանդիպումից ավելի գրավիչ սցենարի էին սպասում, բայց մարզչական դիմակայության առումով այն իսկական արվեստ էր։ Հանդիպման քիչ գրավիչ լինելու առաջին մեղավորը «Չելսին» էր Թոմաս Տուխելի գլխավորությամբ, որը ընտրել էր 3-5-2 տակտիկական դասավորությունը, որը նրան հաջողություն բերեց անցած տուրում «Տոտտենհեմի» հետ խաղում։

Պեպ Գվարդիոլայի թիմը ամբողջ 90 րոպեների ընթացքում միայն իր խաղն էր թելադրում։  Այս խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկու հարձակվողները Լուկակուն և Տիմո Վերները կարծես կտրված լինեին կիսապաշտպանությունից, իսկ լոնդոնցիների միջին գծի ֆուտբոլիստներին պակասում էր բազմազանությունը։ Իհարկե, մարտավարական, տակտիկական առումով Թոմաս Տուխելը «Չելսիին» դարձրել է իսկական հարցական ցանկացած մրցակցի համար, բայց կան թիմեր, որոնք իրենց խաղաոճերը դարձրել են էնդեմիկ, և նման թիմերը չեն զբաղվում մրցակցի խաղին խանգարելով, այլ կատարելագործում են իրենցը։ Էնդեմիկ ասելով նկատի ունեմ օրինակ Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին», որը չի հարմարվում մրցակցի խաղին, նրա մարտավարությանն ու տակտիկական դասավորությանը, այլ խաղում է իր` էնդեմիկ խաղը, և ցանկացած «մեծ» պարտություն, ինչպես Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն էր,  օգտագործում է այն կատարելագործելու համար։

Հենց խաղասկզբից «Մանչեսթեր Սիթին» անցավ ագրեսիվ պրեսինգի։ Գնդակի վերադարձի համար պատասխանատու էին բոլորը, այդ առումով ուղղակի տպավորիչ էր առաջին խաղակեսը։

Պեպ Գվարդիոլայի պրեսինգ-պլանը ուլտրա-ագրեսիվ էր, հատկապես նման մրցակցի հետ խաղում։

 

«Մանչեսթեր Սիթին» խաղում էր 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ, որտեղ հարձակվողը Ֆիլ Ֆոդենն էր։ Պրեսինգը սկսում էր հենց անգլիացին, բայց, այստեղ ուշադիր խնդրում եմ, այն սկսում է անկյան տակ, ստիպելով «Չեսլիի» գնդակով պաշտպանին գրոհը զարգացնել եզրերից մեկով, ըստ Ֆոդենի պրեսինգի էլ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտոբոլիստները վերադասավորվում էին, թվում է, թե հասարակ մի բան, բայց ինչքան հանճարեղություն կա այս գաղափարի մեջ։

Օրինակ այս նկարում պրեսինգ կիրառելով Ասպիլիկուետայի նկատմամբ, Ֆոդենը շարժվում է աղեղանման, այսինքն ճնշումը «արիստոկրատների» ավագի նկատմամբ ստացվում է կողքից, ինչը ստիպում է նրան շարժվել «քաղաքաբնակներին» հարմար ուղղությամբ։

Ֆոդենի հետևից ըստ 4-2-3-1 դասավորության ձախից աջ խաղում էին Ջեք Գրիլիշը, Կևին դե Բրույնեն ու Գաբրիել Ժեզուսը։  Այս երեքը հսկում էին գոտիներ ու մրցակցի ֆուտոբոլիստների հսկողուոյթունը միմյանց փոխանցում էին չափազանց ներդաշնակ։ Ջեք Գրիլիշը հսկում էր եզրային գոտին, քանի որ հենց Ասպիլիկուետայի միջոցով էլ «արիստոկրատները» կարողանում են հաղթահարել պրեսինգը։  Դե Բրույնեն հիմնականում հսկում էր ոչ միայն Ժորժինյոյին, այլ նաև փոխանցումները «Չելսիի» կիսապաշտպանի ուղղությամբ։

Այստեղ, երբ Ալոնսոն գնդակը փոխանցում է Ժորժինյոին, Դե Բրույնեն սկսկում է ճնշումը, իտալացին դա նկատում է և գնդակը վերադարձնում է Ալոնսոյին, բայց Դե Բրույնեն շարունակում է իր ճնշումը՝ փակելով դեպի Ժորժինյո փոխանցման տարբերակը, արդյունքում տեղի է ունենում գնդակի կորուստ։

Գաբրիել Ժեզուսը նույնպես հոյակապ էր աշխատում։  Այս նկարում Դե Բրույնեն փոխանցում է գնդակը Ժեզուսին, բայց Քրիստիանսենը խլում է գնդակը և այն փոխանցում է Մատեո Կովաչիչին, եզակի հնարավորություն է ստեղծվում լոնդոնցիների համար ճեղքել պրեսինգը։

Բայց բրազիլիացին շարունակում է պայքարը և խլում է գնդակը Կովաչիչից։ Տպավորություն էր, որ խորվաթ ֆուտբոլիստը նաման բան չէր սպասում։

Բեռնարդու Սիլվայի դերը բավականին հետաքրքիր էր։ Նա խաղային դիրքը կիսապաշտպանությունում Ռոդրիից մի փոքր աջ էր, բայց լինում էր նաև, որ նա շարժվում էր եզրերը փակելու, եթե այնտեղ պրեսինգից դուրս գալու համար դիրաքավորվում էր մրցակցի կիսապաշտպանական գոտու ֆուտբոլիստներից մեկը։

Այս նկարում Ժեզուսն ու Ֆոդենը պրեսինգ են կիրառում Ռյուդիգերի ու Քրիստիանսենի նկատմամբ, Բերնորդուն անմիջապես հասկանում է, որ նա պետք է «փակի» Կովաչիչին, բայց նրա կողմը անմիջապես չի շարժվում, որպեսզի «Չելսիին» «չխանգարի» կատարել այդ փոխանցումը, երբ «թակարդը լարվում է», պորտուգալացին անմիջապես «ծածկում է» խորվաթին։

Հենակետային գոտում Ռոդրիի սա երևի թե լավագույն հանդիպումն է «քաղաքաբնակների» կազմում։ Թոմաս Տուխելի թիմի դեմ անցյալ խաղերում նա շատ վատ էր հանդես գալիս, բայց այս անգամ լրիվ այլ էր։ Նա հրաշալի էր կառավարում այդ գոտին, և միշտ ճիշտ դիրքում էր, բայց մի դեպք կա, որը պետք է առանձնացնել, քանի որ այն վերաբերում է Նգոլո Կանտեին։ Ֆրանսիացուց շատ բարդ է գնդակ խլել, առավելևս՝ ճիշտ դիրքի շնորհիվ։

Վերևի երկորդ նկարում Պեպ Գվարդիոլայի թիմի եզրային պաշտպանները բավականին ագրեսիվ էին դիրքավորվել կենտրոնական պաշտպաններին թողնելով Լուկակուի ու Վեռների հետ, այսինքն 2-ը 2-ի դեմ։

«Չելսիի» մեկ այլ հնարավորություն էր գնդակը առաջ տեղափոխել Լուկակուի  կամ Վեռների միջոցով, բայց դրան էլ պատրաստ էին «Մանչեսթերի» պաշտպանները։

Այստեղ գերմանացուն խանգարում է Լապորտը

իսկ ահա այստեղ Ռուբեն Դիաշը հասկանալով, որ ուշանում է, չի շտապում և թույլ է տալիս Վերներին ստանալ գնդակը, բայց ամեն կերպ թույլ չի տալիս, որ «արիստոկրատների» հարձակվողը շրջվի և հանգիստ կասեցնում է  զարգացող գրոհը։

Վերները հիմնականում սիրում է գնդակը ստանալ ընթացքի մեջ, հենց սա էր հիմնական պատճառը, որ գերմանացին հայտնվել էր մեկնարկային կազմում։ Մեծ հավանականությամբ, Տուխելը հույս ուներ օգտագործել Տիմոյի արագությունը ու խաղային որակները Գվարդիոլայի թիմի բարձր պաշտպանության դեմ, բայց միակ դեպքը, երբ կարող էր այդ մարտավարությունը աշխատել Էդերսոնը ճիշտ կարդաց իրավիճակը։

Ընդհանուր առմամբ, սա Գվարդիալոյի թիմի կատարմամբ ուլտրա-պրեսինգի դրսևորում էր։ Այնպիսի տպավորություն էր, որ «Մանչեսթեր Սիթին» ամբողջ ամառ սպասել էր հենց այս հանդիպմանը։

Այս թիմերի դիմակայություններից ծնվում են մարզչական հանճարեղ գաղափարներ՝ հիմնված պրեսինգի հաղթահարման մարտավարությանը։

Հաջորդ քայլը մեզ բավականություն պատճառելու Թոմաս Տուխելինն է․․․․

                                                 Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր