• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գվարդիոլա. «Յունայթեդը» կարող է մեզ դուրս թողնել պայքարից

Խոսեպ Գվարդիոլա«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում իր թիմին հեշտ պայքար չի սպասվում:

Առաջնության գործող չեմպիոնն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը մեկ պարտություն է կրել և Բունդեսլիգայում արդեն ապահովել է չեմպիոնությունը: Պատահական չէ, որ «Բավարիան» ֆավորիտ է համարվում նաև Չեմպիոնների Լիգայում:

Ի տարբերություն մյունխենցիների, նրանց այսօրվա մրցակից «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ խնդիրներ ունի: Թիմը ձախողվել է բոլոր առաջնություններում և պայքարը շարունակում է միայն Չեմպիոնների Լիգայում: Սակայն Գվարդիոլան չի թերագնահատում «մանկունյանցիներին»:

-«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ուժեղագույն ակումբներից է: Ոչ մի նշանակություն չունի, թե այս պահին նրանք ինչ վիճակում են: Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն և կարող են նաև հաղթել մեզ,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Four Four Two-ը: