• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դամիաո. «Կգերադասեի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող որևէ ակումբում խաղալ»

Լեանդրո Դամիաո«Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոն խոստովանել է, որ չի բացառում իր տեղափոխությունը «Տոտտենհեմ», այնուամենայնիվ, կգերադասեր խաղալ Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբում:

Հայտնի է, որ Դամիաոն արդեն երկու տարի է հայտնվել է «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում: Անցած ամիս բրազիլիական ակումբի նախագահ Ջովաննի Լուիջին հայտարարել է, որ Դամիոայի տեղափոխության համար նա կրկին բանակցություններ է վարում «Տոտտենհեմի» հետ:

Բրազիլիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, և Չեմպիոնների Լիգայում հանդես գալն իր համար ամենակարևոր գործոնը չի հանդիսանում ակումբն ընտրելու հարցում:

-Ես տեղյակ եմ «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, բայց ուրախ եմ սպասել մինչև ակումբի նախագահը պաշտոնապես որևէ բան չորոշի:

Կգերադասեի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող որևէ ակումբում խաղալ, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ նրանք կիսեն նույն հավակնություններն ինչ որ ես,- Դամիաոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր