• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դանի Ալվես. «Հաջորդը Ուիլշերն է»

Դանի Ալվես և Ջեկ Ուիլշեր«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը հայտնել է, որ կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը պետք է լինի հաջորդ խաղացողը, որին իր ակումբը ձեռք կբերի «Արսենալից»:

Բրազիլացի պաշտպանը չի թաքցնում, որ հավանում է 21-ամյա անգլիացուն: Ալվեսը ցանկանում է, որ Ջեկն էլ գնա Սեսկ Ֆաբրեգասի և Ալեքս Սոնգի հետքերով: Այս երկու խաղացողներն էլ վերջերս «Արսենալից» տեղափոխվեցին «Բարսելոնա»:

-Նա հիանալի խաղացող է, որի հետ մենք հանդիպեցինք, երբ խաղում էինք «Արսենալի» դեմ: Չեմ կասկածում, որ նա ի վիճակի է հասնել այն խաղացողների մակարդակին, որոնց մենք ունենք այստեղ «Բարսելոնայում», ինչպիսիք Չավին և Ինյեստան են:

Նա մեծ վարպետություն և հիանալի խառնվածք ունի: Եթե ինձ հնարավորություն տրվեր ընտրելու, ապա հենց նրան կբերեի «Բարսելոնա»,- հայտնել է Ալվեսը: Daily Telegraph