• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Դե Խեան հայտարարել է, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել իր ակումբի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտարարել է, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել իր ակումբի հետ:

Ինչպես գիտեք, Դե Խեան շարունակում է մնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը, նույնիսկ այն բանից հետո, երբ նրա աշխատավարձը ավտոմատ կերպով նվազեցվեց՝ կապված «Յունայթեդի» Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք չբերելու հետ։

Այնուամենայնիվ, Դավիդը չի փայլում այս մրցաշրջանում, և խոսվում է, որ «կարմիր սատանաները» վստահ չեն մրցաշրջանի վերջում իր պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու իրենց տարբերակը օգտագործելու հարցում, էլ չեմ խոսում նոր գործարքի մասին:

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ՝ Յան Օբլակը, «Էվերթոնի» Ջորդան Փիքֆորդը և «Ասթոն Վիլլայի»՝  Էմիլիանո Մարտինեսը նշանակվել են Դե Խեայի հավանական փոխարինողներ, սակայն իսպանացին, ով հաջորդ ամիս կդառնա 32 տարեկան, չի ցանկանում հեռանալ:

«Ես պարզապես կենտրոնացած եմ թիմին հնարավորինս շատ խաղերում օգնելու վրա: Իհարկե, ես կցանկանայի ավելի շատ տարիներ անցկացնել այստեղ, այնպես որ տեսնենք, թե ինչպես կանցնի ապագան: Ես շատ, շատ երջանիկ եմ այստեղ»,- ասել է Դե Խեան BT Sport-ին։