• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Դե Խեա. «Ես մինչև հիմա №1 եմ «Մանչեսթեր Յունայթեդում»

Դավիդ Դե ԽեաԴարպասապահ Դավիդ Դե Խեան պնդում է, որ ինքն առաջվա պես «Մանչեսթեր Յունայթեդի» համար առաջինն է, չնայած այն շշուկներին, որ նա հեռանում է ակումբից:

Այս շաբաթվա սկզբին մի շարք պարբերականներ տարածեցին տեղեկություն այն մասին, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է հաջորդ ամառ հրաժարվել Դե Խեայից: Ըստ ԶԼՄ-ների՝ Սէր Ալեքսը պարզապես հոգնել է Դավիդի սխալներից, որոնք ուղղակիորեն ազդում են արդյունքների վրա:

Անձամբ Դե Խեան այս բամբասանքներին ուշադրություն չի դարձնում և նույնիսկ խոստովանել է, որ վստահություն է ձեռք բերել խաղային կանոնավոր պրակտիկայի շնորհիվ: Վերջին ժամանակներս «մանկունյանցիների» մարզչական շտաբը չի դիմում դարպասապահների ռոտացիայի (Անդերս Լինդեգորն ավելի հաճախ մնում է պահեստայինների նստարանին): Սա իսպանացու կարծիքով իր օգտին է:

-«Յունայթեդ» տեղափոխվելու պահից սկսած ես ինձ համարել եմ համար մեկը: Իհարկե, ճիշտ է այդ հարցը տալ գլխավոր մարզչին: Նա փոխարինում է մեզ, երբ զգում է, որ դա ավելի լավ կլինի ակումբի համար:

Մինչդեռ ակնհայտ է, որ խաղային կանոնավոր պրակտիկան ինձ օգուտ է տալիս: Դարպասապահի համար միշտ էլ շատ կարևոր է, որպեսզի տեղ ունենա թիմի հիմնական կազմում: Սա բարձրացնում է վստահությունն ինքդ քո նկատմամբ,- հայտնել է Դե Խեան: ESPN

Հետաքրքիր փաստեր