• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Դե Խեա. «Ցանկանում եմ, որ ինձ համեմատեն վան դեր Սարի և Շմեյխելի հետ»

Դավիդ Դե Խեա«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ցանկանում է, որ մի քանի տարի հետո երկրպագուները սկսեն իրեն համեմատել Էդվին վան դեր Սարի և Պետեր Շմեյխելի հետ:

22-ամյա իսպանացու կարիերայի սկիզբն «Օլդ Թրաֆորդում» այնքան էլ հաջող չդասավորվեց, որից հետո նա գտավ իր խաղը և օգնեց թիմին վերադարձնել Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը: Հիմա Դե Խեան հույս ունի համեմատվել «Յունայթեդի» լեգենդար դարպասապահների հետ:

-Երբ Էդվին վան դեր Սարը հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին, ես ցանկացա լինել այն մարդն, ով կփոխարիներ նրան: Ինձ տրվել է նման հնարավորություն, և ես մտադիր եմ օգտագործել այն:

Իհարկե, ինձ հաճելի կլինի, եթե մի օր երկրպագուներն իմ մասին խոսեն այնպես, ինչպես խոսում են Էդվինի և Պետեր Շմեյխելի մասին: Դա կնշանակի, որ իմ կատարած ծանր աշխատանքն իզուր չի եղել,- Daily Mail-ին հայտնել է Դե Խեան: