• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզը ծիծաղում էր «Յունայթեդի» երկրպագուների պահվածքի վրա (տեսանյութ)

Դավիդ ԼուիզDaily Telegraph պարբերականը վկայակոչելով Դավիդ Լուիզի ընկերներին՝ պարզաբանում է, թե ինչով էր պայմանավորված «Յունայթեդ» – «Չելսի» խաղում բրազիլիացի պաշտպանի ժպիտը Ռաֆայել Դա Սիլվայի հարվածից հետո:

Խաղի վերջում Ռաֆայելը Լուիզի նկատմամբ կոպիտ խախտման համար միանգամից կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ «Չելսիի» պաշտպանը հրահրեց իր ֆուտբոլիստին:

Սակայն շոտլանդացի մարզիչը ամենից շատ վրդովված է Լուիզի ժպիտից: Մարզիչը անգամ Լուիզի այդ արարքը համեմատել է «մեռնող կարապի» հետ:

Դավիդը ոչ մի կերպ չի բացատրել այդ դրվագը: Սակայն Daily Telegraph պարբերականը պարզաբանում է, որ Լուիզի ժպիտը ամենևին էլ կապված չէր Ռաֆայելին հեռացնելու Հովարդ Վեբի որոշման հետ, այլ նա ծիծաղում էր «Յունայթեդի» երկրպագուների պահվածքի վրա, որոնք մոտ էին նստած այդ իրադարձությանը:

Հետաքրքիր փաստեր