• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզ. «Բենֆիկայի» հետ խաղն ինձ համար շատ զգացմունքային է լինելու»

Դավիդ Լուիզ«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը կարծիք է հայտնել Եվրոպա Լիգայի եզրափակչի «Բենֆիկայի» հետ կայանալիք խաղի մասին: Բրազիլացին նախկինում հանդես է եկել հենց «Բենֆիկայում»:

-«Բենֆիկայի» հետ եզրափակիչ խաղն ինձ համար շատ զգացմունքային է լինելու: Բոլորին հայտնի է, որ «Բենֆիկան» միշտ իմ սրտում է: Սակայն երբ խաղը սկսվում է, դու մոռանում ես ամեն ինչի մասին: Ցանկանում եմ այս տիտղոսը նվաճել «Չելսիի» հետ:

Ցանկացած մրցաշարի եզրափակչում միշտ էլ ստիպված ես լինում խաղալ մեծ ակումբների հետ: Այդ իսկ պատճառով «Չելսին» և «Բենֆիկան» հասել են այս փուլին:

Այս հանդիպումը շատ կարևոր է: Այս մրցաշրջանում արդեն երեք եզրափակչում պարտվել ենք: Եվ մենք դեռ ունենք մեկ հնարավորություն՝ տիտղոս նվաճելու, սա հիանալի մոտիվացիա է:

«Բենֆիկան» հրաշալի խաղային փիլիսոփայություն ունի: Պետք չէ նրանց ազատ տարածություն տալ, պետք չէ կորցնել համակենտրոնացումը: Պետք է ամեն ինչի պատրաստ լինել,- ասել է Լուիզը:

Հետաքրքիր փաստեր