• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Վիլյա. «Կարծում էի՝ կտեղափոխվեմ Անգլիա»

Դավիդ ՎիլյաԻսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան խոստովանել է, որ մինչ Մադրիդի «Ատլետիկոյից» առաջարկ ստանալը, պատրաստվում էր տեղափոխվել Պրեմիեր Լիգա:

Այս ամռանը 31-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, սակայն «Ատլետիկոյին» հաջողվեց Դավիդին գնել զարմանալիորեն ցածր գնով՝ 5.1 մլն եվրո (4.4 մլն ֆունտ):

Վիլյայի խոսքերով, «Ատլետիկոյի» տարբերակը անսպասելի էր, քանի որ նա արդեն պատրաստվում էր տեղափոխվել Անգլիա:

-Ես արդեն պատրաստ էի տեղափոխվել Պրեմիեր Լիգա, սակայն հայտնվեց «Ատլետիկոն» և ընդամենը երեք օրում մենք համաձայնության եկանք:

Լավ կարիերայի համար այստեղ ամեն ինչ կա: Նրանք մրցաշրջանն ավարտեցին լավագույն եռյակում և հնարավորություն ունեն խաղալու Չեմպիոնների Լիգայում: Նրանք հաղթել են «Ռեալին» և նվաճել Իսպանիայի արքայական գավաթը,- Վիլյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը: