• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դատարանը պատժել է «Արսենալի» երկրպագուին Բեյլին բանանով հարվածելու համար

Գարեթ Բեյլ«Արսենալի» երկրպագու Թոմաս Ֆլինտին, ով մարտի 3-ին «Տոտտենհեմի» հետ կայացած դերբիի ժամանակ բանանով հարվածել է Գարեթ Բեյլին, տուգանվել է 250 ֆունտով և երեք տարի ժամկետով զրկվել սիրելի թիմի խաղերին ներկա լինելուց:

Ոստիկանությանը հաջողվեց արագ գտնել մեղավորին: Այնուհետև Ֆլինտին մեղադրանք ներկայացվեց, իսկ այսօր նա կանգնեց դատարանի առաջ:

«Արսենալի» երկրպագուն նաև մեղադրվել է վիրավորական արտահայտություններ անելու մեջ, սակայն դրանք չեն եղել ռասիստական շարժառիթներով:

Ֆլինտն ամբողջությամբ ընդունել է մեղքը, սակայն դա չի փրկել պատժից: Ինչպես հայտնում է BBC-ն, երկրպագուն տուգանվել է 250 ֆունտով, բացի այդ նա 85 ֆունտ էլ պետք է վճարի դատական ծախսերի համար: Առաջիկա երեք տարիներին Թոմասին թույլ չի տրվի մտնել անգլիական մարզադաշտեր:

Հետաքրքիր փաստեր