• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դարեն Բենթը պատրաստ է օգնել «Աստոն Վիլլային»

Դարեն Բենթ«Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը շարք է վերադարձել և այժմ կարող է մրցաշրջանի մնացած հատվածում օգնել իր թիմին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստին անհանգստացնում էին տարատեսակ վնասվածքները: Սակայն այժմ նա արդեն լուծել է առողջական բոլոր խնդիրները և կիրակի օրը կկարողանա մասնակցել «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:

-Բենթը նորից մարզվում է: Նա վնասվածք ուներ: Մեր տղաներից մեկը վնասել էր նրան, սակայն նա այժմ լավ է,- հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը:

Բացի այդ Լամբերտը նշել է, որ «Աստոն Վիլլան» պատրաստվում է աշխատանք առաջարկել թիմի ավագ Ստիլիան Պետրովին, ով ակնհայտ է՝ չի կարողանա վերսկսել խաղային կարիերան ծանր հիվանդության պատճառով:

-Հնարավոր է, որ նա կմարզի երեխաներին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է և կարող է հիանալի խորհուրդներ տալ,- ավելացրել է Լամբերտը:

Հետաքրքիր փաստեր