• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեմբելեն խնդրում է իրեն չհամեմատել Լուկա Մոդրիչի հետ

Մուսա Դեմբելե«Տոտտենհեմի» ֆուտբոլիստ Մուսա Դեմբելեին դուր չի գալիս, որ իրեն համեմատում են Լուկա Մոդրիչի հետ: Նրանք տարբեր խաղացողներ են:

Այս ամռանը «շպորները» վաճառեցին Մոդրիչին Մադրիդի «Ռեալին», իսկ նրա փոխարեն 15 մլն ֆունտով գնեցին Դեմբելեին «Ֆուլհեմից»: Եվ այժմ բելգիացին դարձել է «Տոտտենհեմի» կարևոր խաղացողներից մեկը:

-Մինչև «Տոտտենհեմ» գալս, ես Լուկա Մադրիչի մեծ երկրպագուն եմ եղել: Իմ կարծիքով նա լավագույններից մեկն էր Անգլիայում: Բայց ես ինքս լրիվ այլ խաղաոճ ունեմ: Մենք տարբեր որակների խաղացողներ ենք: Դրա համար էլ չեմ կարծում, որ պետք է անեմ այն, ինչ նա է անում: Ես այլ կերպ եմ խաղում: Ինքս փորձում եմ լինել այնքան կարևոր ֆուտբոլիստ ակումբի համար, ինչքան որ նա էր: Դա ինձ համար մեծ ձեռքբերում կլինի,- ասել է նա: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր