• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեյվ Ուիլանը կփոխեր Անգլիայի գավաթն «Արսենալին» հաղթելու հետ

Դեյվ Ուիլան«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը խոստովանել է, որ Անգլիայի գավաթը կփոխեր առաջիկայում կայանալիք «Արսենալի» հետ խաղում հաղթելու հետ:

Անցած շաբաթ օրը «Ուիգանը» նվաճեց ակումբի պատմության առաջին լուրջ տիտղոսը: Մինչդեռ Ռոբերտո Մարտինեսի թիմը ստիպված է հետաձգել տոնելը, քանի որ գտնվում են դժվարին իրավիճակում: Երեքշաբթի օրը թիմը խաղալու է «Արսենալի» հետ, և միայն հաղթանակը հույսեր կպահպանի «Ուիգանի» համար՝ մնալու Պրեմիեր Լիգայում:

-Շաբաթ օրը մեծ հպարտություն էի զգում, սակայն եթե ինձ առաջարկեին «Արսենալի» նկատմամբ հաղթանակը գավաթի փոխարեն, ապա ես կհամաձայնվեի:

Մեզ իսկապես անհրաժեշտ է մնալ Պրեմիեր Լիգայում, և ես վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը կհամաձայնվի, որ մենք բավականին լավն ենք դրա համար: Գիտենք, թե ինչ պետք է անենք: Խաղացողները գիտեն մեր իրավիճակի մասին և պատրաստ են պայքարել,- հայտնել է Ուիլանը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր