• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեյվ Ուիլան. «Էվերթոնը» բավականին մեծ ակումբ չէ Մարտինեսի համար»

Դեյվ Ուիլան և Ռոբերտո Մարտինես«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը կարծում է, որ «Էվերթոնն» այնքան էլ մեծ ակումբ չէ իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի համար:

Տարօրինակ է, բայց «Ուիգանում» աշխատելու տարիներին Մարտինեսն ավելի շատ տիտղոսներ է նվաճել, քան «Արսենալը» վերջին ութ տարիներին:

Դեռ անցած ամռանը Մարտինեսի անունը կապում էին «Լիվերպուլի» հետ: Այժմ մամուլը 39-ամյա իսպանացի մասնագետին ուղարկում է «Էվերթոն», որը գլխավոր մարզիչ է փնտրում:

-Պետք է նա միայն ցանկանա հեռանալ, և ես նրան բաց կթողնեմ, սակայն նա կգնա միայն մեծ ակումբ, և ես չեմ կարծում, որ «Էվերթոնը» բավականին մեծ է:

Սակայն դա պետք է Ռոբերտոն որոշի: Եթե նա գա ու ասի. «Ցանկանում եմ հեռանալ», ապա ես կպատասխանեմ «լավ», որովհետև մենք հիանալի հարաբերություններ ունենք: Նա անկեղծ է ինձ հետ, իսկ երբ նա այսքան անկեղծ է, ապա ես ամբողջովին վստահում եմ նրան,- հայտնել է Ուիլանը: The Guardian