• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեֆոն չի կորցրել աշխարհի առաջնությանը մասնակցելու հույսը

Ջերմեյն Դեֆո«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն խոստովանել է, որ «Տորոնտո» տեղափոխությունը կարող է հնարավորություն տալ մասնակցել աշխարհի 2014թ-ի առաջնությանը:

Երկուշաբթի օրը ՄԼՍ-ի կանադական ակումբը մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնապես ներկայացրեց իր նորեկին, որից հետո Դեֆոն վերադարձավ Լոնդոն և մինչև փետրվարի վերջ կշարունակի խաղալ «Տոտտենհեմում»՝ արդեն վարձավճարով:

-Ես պետք է օգտագործեմ աշխարհի առաջնությանը մասնակցելու իմ հնարավորությունը: Ակումբում հանդես գալը միշտ էլ կարևոր է, սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է մասնակցել աշխարհի առաջնությանը:

Դու մասնակցում ես աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը քո արժանիքների շնորհիվ: Դու պետք է մշտապես լավ մարզավիճակում լինես: Ինձ համար շատ կարևոր է խաղալ, գոլեր խփել և օգնել թիմին:

Կարծում եմ՝ հավաքականի մարզիչը լավ գիտի, թե ես ինչի եմ ընդունամ՝ իմ 31 տարեկան հասակում: Եթե ինձ ընտրեն՝ ես պատրաստ եմ,- Դեֆոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր