• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Բրյույնեն նախընտրում է «Բորուսիան», այլ ոչ թե «Չելսին»

Քևին Դե ԲրյույնեԴորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Զորկը հայտարարել է, որ կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն դեռևս մտադիր է տեղափոխվել իր ակումբ և չի ցանկանում մնալ «Չելսիում»:

Սկզբում «Չելսին» որոշել էր 21-ամյա բելգիացուն վարձավճարով ուղարկել «Բայեր», որը կօգներ «կապույտներին» ձեռք բերել լևերկուզենցիների աստղ Անդրե Շյուրլեին: Սակայն Քևինը կտրուկ հրաժարվել է այս տարբերակից:

Որոշ բարդություններից հետո, այնուամենայնիվ, «Չելսիին» հաջողվեց համաձայնեցնել Շյուրլեի տեղափոխությունը: Իսկ օրերս, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պատրաստ է Դե Բրյույնեին հիմնական կազմում խաղալու հնարավորություն տալ:

Սակայն, եթե հավատանք Զորկին, այս տարբերակը ևս Քևինին հարմար չէ. Դե Բրյույնեն երազում է խաղալ միայն «Բորուսիայում»:

-Մենք հետաքրքրված ենք Քևին Դե Բրյույնեի ձեռքբերումով: Ամեն դեպքում ես կարող եմ հաստատել, որ հենց ֆուտբոլիստն էլ ցանկանում է տեղափոխվել մեր ակումբ,- Զորկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր