• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Զերբին կմնա «Բրայթոնում»

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին մտադիր չէ ամռանը հեռանալ ակումբից։

Դե Զերբին «Բրայթոնը» սկսեց գլխավորել սեպտեմբերին՝ փոխարինելով «Չելսի» տեղափոխված Գրեհեմ Փոթերին։

Ռոբերտոն հաջողությամբ շարունակեց իր նախորդի աշխատանքը՝ ժամանակից շուտ «ճայերի» հետ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր, ինչը նախկինում չէր եղել Անգլիայի հարավային ափը ներկայացնող ակումբի պատմության մեջ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, իր հայրենակից Դե Զերբին դարձել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնի ցուցակի առաջատարը:

Այնուամենայնիվ, 43 ամյա իտալացին մտադիր չէ այս ամառ հեռանալ «Բրայթոնից» և 100 տոկոսով կենտրոնացած է իր նախագծի զարգացման վրա: