• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Խեան չի մասնակցի նաև «Աստոն Վիլլայի» հետ խաղին

De-Gea«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թիմի առաջին դարպասապահ Դավիդ Դե Խեային թույլ չի տալիս վերադառնալ դարպաս և նա բաց կթողնի «Աստոն Վիլլայի» հետ առաջիկա խաղը։

Հիշեցնենք, որ Դե Խեան Պրեմիեր Լիգայի առաջին տուրում բաց թողեց «Տոտտենհեմի» հետ հանդիպումը, իսկ «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում էր Սերխիո Ռոմերոն, ով արդյունքում անառիկ պահեց դարպասը։

Քանի որ Դավիդի ապագան առայժմ հարցականի տակ է, իսկ Մադրիդի «Ռեալը» դեռ երկրորդ առաջարկությունը չի ներկայացրել 24֊ամյա դարպասապահի համար, իսպանացին ստիպված տրիբունայից կհետևի «Աստոն Վիլլայի» հետ իր ներկայիս թիմի խաղին։

֊Դավիդի պարագայում ոչինչ չի փոխվել։ Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, ուստի խնդիրն առկա է,֊ վան Գալի խոսքերն է մեջբերում Press Association֊ը։

Հետաքրքիր փաստեր