• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Վրեյը կարող է դառնալ «Յունայթեդի» երրորդ նորեկը

Ստեֆան դե ՎրեյՏրանսֆերային այս պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ ձեռքբերումը կարող է դառնալ «Ֆեյենորդի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը:

Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «կարմիր սատանաներն» առաջարկություն են պատրաստում 22-ամյա դե Վրեյի համար, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ: Այժմ Ստեֆանը Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը:

Անդեր Էրերայի և Լյուկ Շոուի տրանսֆերները ցույց տվեցին, որ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունը չի խանգարում Լուի վան Գալին: Այժմ «Յունայթեդը» մոտ է իր երրորդ ձեռքբերմանը:

Դե Վրեյը եղել է աշխարհի առաջնության խմբային փուլում Հոլանդիայի անցկացրած երեք խաղերի մեկնարկային կազմերում: Լուրերի համաձայն, Ստեֆանը ցանկանում է վան Գալի հետ աշխատել նաև «Օլդ Թրաֆորդում»:

Հետաքրքիր փաստեր