• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դիամեն պատրաստ է մնալ «Վեստ Հեմում» շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձով

Մոհամեդ ԴիամեԿիսապաշտպան Մոհամեդ Դիամեն հայտնել է պատրաստակամություն կնքել նոր պայմանագիր «Վեստ Հեմի» հետ, սակայն միայն այն դեպքում, երբ ակումբը կվճարի նրան շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Վեստ Հեմն» այդպես էլ առաջարկ չստացավ այլ ակումբներից Դիամեի տրանսֆերի համար:

Միևնույն ժամանակ ակումբը մինչև հունվարի վերջ փորձում էր Դիամեի հետ նոր պայմանագիր կնքել՝ հանելով այն կետը, որով այլ ակումբներ կկարողանային ձեռք բերել ֆուտբոլիստին ֆիքսված գումարով:

The Sun պարբերականի փոխանցմամբ սենեգալցի ֆուտբոլիստը պահանջել է «Վեստ Հեմի» համար ռեկորդային աշխատավարձ՝ շաբաթական 80 հազար ֆունտ: Ակումբը ստիպված էր դադարեցնել բանակցությունները Դիամեի հետ, որն էլ մրցաշրջանի ավարտից հետո նորից կարող է հայտնվել բամբասանքների կենտրոնում:

Հետաքրքիր փաստեր