• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դի Կանիոն հեռացվել է ֆուտբոլիստների դժգոհությունների պատճառով

Պաոլո դի Կանիո«Սանդերլենդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն հեռացվել է իր պաշտոնից ֆուտբոլիստների դժգոհությունների պատճառով:

Այս ամառ իտալացի մասնագետը փորձում էր «Սթեյդիում օֆ Լայթում» նոր թիմ ստեղծել՝ կատարելով 14 ձեռքբերում: Սակայն «սև կատուների» մեկնարկը նոր մրցաշրջանում չափազանց անհաջող դասավորվեց և 5 տուրից հետո վաստակած 1 միավորով նրանք եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Դի Կանիոյի վերջին խաղը «Սանդերլենդի» ղեկին «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղն էր, որտեղ նրանք 0:3 հաշվով պարտություն կրեցին:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Սանդերլենդի» նախկին ավագ Լի Կատերմոլը՝ ի պատասխան դի Կանիոյի զայրացած մեկնաբանությունների, հայտնել է, որ ինքը և իր թիմակիցները կորցրել էին հավատն իրենց մարզչի անօգուտ մեթոդների հանդեպ:

Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստների դիրքորոշումը հասել է ակումբի նախագահ Էլլիս Շորտին, ով էլ կայացրել է դի Կանիոյին հեռացնելու որոշումը: Այսպիսով, իտալացին աշխատեց «Սանդերլենդում» ընդամենը կես տարի:

Հետաքրքիր փաստեր