• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դի Կանիո. «Մի օր ես կլինեմ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը»

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն The Northern Echo-ի հետ հարցազրույցում պատմել է իր նպատակների և պլանների մասին:

 
-Ես ինձ Աստված չեմ համարում, և ինձ ուրիշներից բարձր չեմ դասում, ես չեմ խոստանում, որ իմ սաներին միանգամից հրաշալի խաղացողներ կդարձնեմ, սակայն վստահեցնում եմ, որ ստիպելով նրանց կարգապահությանը հետևել, ես նրանցից առավելագույն արդյունք կստանամ:

 
Ինձ համար շատ կարևոր է, որ ինձ հետ զրուցելու ժամանակ իմ ֆուտբոլիստները հասկանան, որ ես ամբողջությամբ անկեղծ եմ: Եթե ֆուտբոլիստները քեզ հարգում են, և դու վստահ ես, որ անում ես այն ամենն, ինչը քեզնից կախված է, դու ունակ ես այդ թիմից ստանալ քո ցանկալի արդյունքը:

 
Ես չեմ պատրատվում փոխվել: Մի օր ես կդառնամ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը,- հայտնել է Դի Կանիոն:

 
«Սանդերլենդն» իտալացի մասնագետի կարիերայում երկրորդ ակումբն է, որին նա մարզում է: 2011թ-ի մայիսից մինչև այս տարվա փետրվարը Դի Կանիոն մարզել է «Սուինդոնը», իսկ մարտից ստանձնել է «սև կատուների» գլխավոր մարզչի դերը:

Հետաքրքիր փաստեր