• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դմիտրի Սելյուկ. «Յայա Տուրեն բանակցություններ չի վարում «Անժիի» կամ «Զենիթի» հետ»

Դմիտրի Սելյուկ«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնել է, որ դեռ ոչ մի թիմի հետ բանակցություններ չեն վարում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:

-Դեռ ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարել: Ոչ «Ռեալի», ոչ էլ որևէ այլ ակումբի: Պարզապես Ժոզե Մոուրինյոն նախկինում ցանկանում էր աշխատել Տուրեի հետ:

Սակայն, միայն արքայական ակումբով սահմանափակվել պետք չէ: Հավանաբար, «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրություն կցուցաբերի Յայայի նկատմամբ: «ՊՍԺ»-ի ֆինանսական հնարավորությունները նույնպես թույլ են տալիս բանակցություններ վարել մեզ հետ:

Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե մենք բանակցում ենք «Անժիի» կամ «Զենիթի» հետ: Սխալ է: Ինչո՞ւ է նման տեղեկություն հայտնվում: Պարզապես Ռուսաստանում միայն այս երկու ակումբները կարող են վճարել Տուրեի համար:

Տուրեն խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում», սովորել ռուսերեն: Այդ իսկ պատճառով ի սկզբանե նրան չի վախեցնում ռուսական առաջնությունը,- հայտնել է Սելյուկը: