• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյեսը համոզել է Նանիին նոր պայմանագիր ստորագրել

Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանին խոստովանել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իրեն համոզել է մնալ «Օլդ Թրաֆորդում»:

Այս ամառ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ 27-ամյա պորտուգալացին պատրաստվում է հեռանալ «Յունայթեդից»: Բացի այդ, Նանիի պայմանագիրն Անգլիայի չեմպիոնների հետ ավարտվում էր հաջորդ ամառ:

Սակայն նախորդ շաբաթ Նանին 5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը «Յունայթեդի» հետ: Եվ կիսապաշտպանի այս որոշման մեջ մեծ դեր է խաղացել Մոյեսը, ով նրան առաջարկել է մնալ թիմում:

-Ես շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ իմ նոր գործարքից: Այս ամառ ինձ համար հեշտ չէր, սակայն Դևիդ Մոյեսի հետ երկար քննարկելուց և խոսելուց հետո, կարծում եմ` ես լավագույն որոշումն ընդունեցի:

Ես կարծում եմ, որ կարող եմ «Յունայթեդին» շատ բան առաջարկել: Ես բազմաթիվ այլ առաջարկներ ունի, սակայն ինձ համար բավական էր այն, որ ակումբը ցանկացավ ինձ պահել:

Իհարկե մարզիչն ինձ համար չի երաշխավորում տեղ հիմնական կազմում, ինչպես և մնացածին: Ես գիտեմ, որ պետք է ջանք չխնայեմ և շատ աշխատեմ, որպեսզի առաջին 11-ի մեջ լինեմ: Այս մրցաշրջանում դա իմ նպատակն է,- Daily Mirror-ին տված հարցազրույցում հայտնել է Նանին:

Հետաքրքիր փաստեր