• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյեսն ամռանը հրաժարվել է գնել Գարային

Էսեկել Գարայ«Բենֆիկայի» պաշտպան Էսեկիել Գարայը հայտնել է, որ ամռանը շատ մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Հունիսի սկզբին պորտուգալական թերթերն անգամ գրում էին, որ «Բենֆիկան» ընդունել է Գարային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:

Սակայն Դևիդ Մոյեսը, ով ամռանը «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Սէր Ալեքս Ֆերգյուսոնին, որոշեց, որ պաշտպանությունում իր թիմը համալրման կարիք չունի:

-Ես վստահ էի, որ ամռանը կտեղափոխվեմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Տեղափոխությունը գործնականում կայացել էր, երբ վերջին պահին այն խափանվեց:

Կարծում եմ, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալն ազդեց այս գործարքի վրա: Մոյեսը չվստահեց ինձ, սակայն դա ինձ համար որևէ խնդիր չստեղծեց: Ես երջանիկ եմ «Բենֆիկայում»,- Գարայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: