• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Մենք լուրջ աշխատանք ենք կատարում տրանսֆերների հետ կապված»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հավատացրել է երկրպագուներին, որ իր ակումբը շարունակում է ակտիվ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում:

Այս ամառ «կարմիր սատանաներն» ընդամենը ձեռք են բերել  երիտասարդ կիսապաշտպան Գիլերմո Վալերային: Սակայն այն խաղացողներից, ովքեր կարող են ուժեղացնել «Յունայթեդը», Մոյեսը դեռևս ոչ մեկի չի հրավիրել:

Ամեն դեպքում Մոյեսը  «Յունայթեդի» երկրպագուներին հավատացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ինչպես հայտնի է, «Օլդ Թրաֆոլդի» հետ են կապում «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին, «Բենֆիկայի» պաշտպան Էսիկիել Գարային և «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:

-Ակտիվության բացակայությունը թող ձեզ խուճապի չմատնի: Հավատացեք ինձ, մենք շատ ջանք ենք թափում, որպեսզի ուժեղացնենք թիմը:

Կարևոր է նկատել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կհավակնի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին ձեռք բերելուն: Մենք նաև շահագրգռված ենք մեր սեփական ֆուտբոլիստների առաջխաղացմամբ ,- talkSPORT-ի հետ հարցազրույցում ասել է Մոյեսը:

Մոյեսը նաև հայտնել է, որ ասիական շրջագայությանը թիմի հետ միասին կմեկնի նաև Վիլֆրիդ Զախան: Ինչպես սպասվում էր, մարզիչը որոշել է հնարավորություն տալ երիտասարդ ֆուտբոլիստին:

Հետաքրքիր փաստեր