• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Յունայթեդը» աստղերի համար գրավիչ կլինի նաև առանց Չեմպիոնների Լիգայի»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգային չմասնակցելն իրենց չի խանգարի ակումբ հրավիրել բարձրակարգ ֆուտբոլիստների:

Մյունխենում «Բավարիային» 3:1 հաշվով պարտվելով՝ «կարմիր սատանաներն» անորոշ ժամանակով, նվազագույնը մեկ տարի հրաժեշտ տվեցին Չեմպիոնների Լիգային: Այս պահին «Յունայթեդը» զբաղեցնում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը և լավագույն քառյակում տեղ գտնելու շանս չունի:

Սակայն Մոյեսը վստահ է, որ «Յունայթեդն» այնուամենայնիվ գրավիչ է թոփ մակարդակի ֆուտբոլիստների համար:

-Ակումբը միշտ փորձել է ճիշտ գումար ծախսել, ճիշտ ֆուտբոլիստների վրա: Դա ամենևին էլ կապված չէ Չեմպիոնների Լիգայի հետ, և որ ֆուտբոլիստի հետ էլ որ կապնվել ենք, ուրախ կլինի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրանք գիտեն, որ Չեմպիոնների Լիգային չմասնակցելը ժամանակավոր է,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: