• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյես. «Յունայթեդն» ինձ ժամանակ չտվեց»

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսը դժգոհել է, որ «Օլդ Թրաֆորդում» իրեն այդպես էլ հնարավորություն չտրվեց:

Շոտլանդացի մասնագետին չհաջողվեց աշխատել «կարմիր սատանաների» հետ իր առաջին մրցաշրջանն ամբողջությամբ: «Յունայթեդում» 10 ամիս աշխատած Մոյեսի կարծիքով, ակումբը նրան բավարար ժամանակ չտվեց:

-Այժմ ես տեսնում եմ, որ գործնականում անհնար էր միանգամից հաջողության հասնել այս աշխատանքում: Ես «Էվերթոնում» 11 տարի եմ անցկացրել: Մենք դուրս ենք եկել Չեմպիոնների Լիգա, հասել ենք Անգլիայի գավաթի եզրափակիչ, երեք անգամ ճանաչվել եմ մրցաշրջանի լավագույն մարզիչ: Ես Պրեմիեր Լիգայի ամենափորձառու մարզիչներից մեկն եմ: «Յունայթեդում» միշտ եղել են բրիտանացի մարզիչներ:

Ես զգում  էի, որ մենք կարող ենք իրական հաջողության հասնել: Պլաններն իրականացնելու համար ժամանակ էր անհրաժեշտ: Սակայն բավարար ժամանակ չտրվեց,- ասել է Մոյեսը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր