• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Պլատ. «Սեփականատերերն ու երկրպագուները գոհ են Մանչինիի աշխատանքից»

Դևիդ Պլատ և Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Դևիդ Պլատը հայտնել է, որ ակումբի երկրպագուներն ու ղեկավարությունն առաջվա պես աջակցում են Ռոբերտո Մանչինիին:

Մամուլն անընդհատ խոսում է այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իտալացի մասնագետը կհեռանա «Սիթիից»: «Էվերթոնից» կրած պարտությունն ավելի ակտիվացրեց այդ խոսակցությունները:

Այս պահին «քաղաքայինները» հնարավություն ունեն հաղթելու միայն Անգլիայի գավաթում: Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում էլ թիմն արդեն 15 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Այնուամենայնիվ, ակումբում շարունակում են հավատալ Մանչինիին:

-Սեփականատերերն ու երկրպագուները գոհ են Ռոբերտոյի աշխատանքից:

Եթե մարդիկ ցանկանում են խոսել բամբասանքների ու բացասական բաների մասին, դա իրենց գործն է: Մենք պարզապես չենք կարող դրանք կանգնեցնել:

Ես միայն գիտեմ, որ իր կարիերայի ընթացքում Մանչինին շատ հաղթանակների է հասել: Նա կենտրոնացել է հենց դրանց վրա և նրա մոտ երբեք չի մարի հաղթելու ցանկությունը,- հայտնել է Պլատը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր