• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եկել է ժամանակը, որ ֆուտբոլիստները նույնպես պատասխանատվություն կրեն

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Սաութհեմպտոնի» դեմ խաղում կրած ոչ-ոքիից հետո քննադատել է իր խաղացողներին։

Երկու գոլի առավելությունը ձեռքից բաց թողած «Տոտտենհեմը» մնաց առանց հաղթանակի՝ 3-3 հաշվով «Սեյնտ Մերիս» մարզադաշտում: Այս արդյունքը չափազանց տխրեցնող էր Կոնտեի համար, ով իր խաղացողներին մեղադրեց եսասիրության և պատասխանատվություն պակասի մեջ:

«Ես շատ հիասթափված եմ, քանի որ սա առաջին անգամը չէ, որ դա տեղի է ունենում: Կարծում եմ, որ այսօր կարող եմ խոսել իմ զգացմունքների մասին, քանի որ մենք առաջ էինք հաշվի մեջ երկու գնդակով, երբ հանդիպման ավարտին մնմացել էր 15 րոպե և մենք պետք է հաղթեինք: Փոխարենը մենք նորից սայթաքեցինք: Անցյալ մրցաշրջանում մեր գործերը սկսել էին բարելավվել, բայց հիմա մենք կորցրել ենք այդ որակները, չեմ ուզում խոսել տեխնիկական ասպեկտի մասին, մեզ մոտ պակաս էր ոգին»:

«Մենք ամբողջական թիմ չենք: Մենք թիմ ենք, որտեղ ամեն մեկը մտածում է իր մասին: Երբ դա տեղի է ունենում, դու պարտվում ես «Շեֆիլդ Յունայթեդին» և դուրս ես մնում Անգլիայի գավաթից, դու պարտվում ես «Միլանին», դու բաց կթողնես հաղթանակը՝ առաջ լինելով հաշվի մեջ 2 գնդակով։ Չեմ տեսնում, որ խաղացողները պատասխանատվություն զգան»:

«Մենք քրտնաջան աշխատում ենք այս թիմի հետ, որպեսզի շարժվենք ճիշտ ուղղությամբ: Սակայն մենք հետ ենք շարժվում, և ես տեսնում եմ շատ բացասական և շատ եսասիրական իրավիճակներ: Ես գիտեմ, թե ինչպես հաղթել թիմերին, ես հաղթել եմ շատերին»:

«Հիմա դա ոչ մեկին դա չի հետաքրքրում, և մենք հետ ենք գնում: Ես շատ հիասթափված եմ դրանից, քանի որ ես և իմ շտաբը ամեն օր գլուխ ենք կոտրում, մտածում, թե ինչպես կարող ենք բարելավել: Ես, իմ շտաբը և ակումբը պատասխանատու ենք սրա համար, բայց եկել է ժամանակը, որ ֆուտբոլիստները նույնպես պատասխանատվություն կրեն»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Թեմատիկ նորություններ