• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես երջանիկ եմ այստեղ և չեմ պատրաստվում հեռանալ այս ակումբից

«Ասթոն Վիլայի» փլեյմեյքեր Ֆիլիպե Կոուտինյոն հերքել է բիրմինգհեմյան ակումբից հեռանալու մասին լուրերը։

Հունվարին «Բարսելոնայից» վարձավճարով «Վիլա» տեղափոխվելով՝ Կոուտինյոն անցյալ ամառ մշտական ​​պայմանագիր կնքեց «առյուծների» հետ:

Սակայն այս մրցաշրջանում 30 ամյա բրազիլացին մեկնարկային կազմում անցկացրել է ընդամենը վեց հանդիպում ու ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։

Մամուլում նույնիսկ լուրեր էին տարածվել, որ Կոուտինյոն պատրաստվում է հունվարին հեռանալ «Վիլայից», սակայն «Լիվերպուլի» նախկին խաղացողն այլ մտադրություններ ունի:

«Վերջին օրերին իմ անվան հետ կապված բազմաթիվ լուրեր եմ տեսնում, խնդիրն այն է, որ սուտը սկսել է ի հայտ գալ, և ես այստեղ եմ իրավիճակը պարզելու համար»։

«Ես երբեք չեմ խնդրել հեռանալ ակումբից և երբեք նման խոսակցություն չի եղել, քանի որ ես երջանիկ եմ այստեղ, ինչպես և իմ ընտանիքը»։

«Ես կենտրոնացած եմ միայն վնասվածքիցս ապաքինվելու վրա: Ամեն օր առավելագույն նվիրումով եմ աշխատում, որպեսզի բարձր մակարդակով խաղամ և օգնեմ իմ ակումբին ու թիմակիցներին հասնել մեր նպատակներին»,- գրել է Կոուտինյոն Instagram-ում:

Հետաքրքիր փաստեր