• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես կպայքարեմ իմ տեղը պահելու համար

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել ակումբում իր ապագայի համար:

Ռոջերսը մի քանի անգամ արտահայտել է իր հիասթափությունը վերջին տարիներին տրանսֆերային շուկայում ակումբի աջակցության բացակայության կապակցությամբ: Սակայն նոր սեզոնի աղետալի մեկնարկը Բրենդանին չեն ստիպի դուրս նետել սպիտակ դրոշը։

«Դուք կարծում եք, որ ես ինձ դժբախտ եմ զգում, դա ամենևին էլ այդպես չէ, ես ուզում եմ այստեղ լինել»:

«Անկեղծ ասած, ես հոգնել եմ այս հարցերից, բայց ես ոչ մի տեղ չեմ գնալու: Ես երբեք այսքան ժամանակ նույն ակումբում չեմ եղել և ինձ դուր է գալիս այստեղ: Ես կպայքարեմ մինչև իմ վերջին շունչը երկարաձգելու իմ այստեղ գտնվելը և կստիպեմ իմ թիմին ավելի լավ հանդես գալ»:

«Սա դժվար պահ է: Սա, անկասկած, ամենադժվար շրջանն է, որ երբևէ ունեցել եմ որպես մարզիչ, բայց գաղափարը դա հաղթահարելն է, և դա հնարավոր է անել միայն քրտնաջան աշխատանքով», – Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր