• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես մահու չափ վախեցել էի

«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Դիեգո Կոստան խոստովանել է, որ «մահու չափ վախեցել է» ակումբ տեղափոխվելու գովազդային տեսահոլովակը ձայնագրելիս:

«Վուլվերհեմպտոնը» 33-ամյա Կոստային տպավորիչ ներկայացրեց իր նորեկին՝ տեղադրելով տեսանյութ, որտեղ Դիեգոն շղթաներով առաջնորդում է երեք իրական գայլերի: Վայրի կենդանիների մոտ լինելը շատ է վախեցրել բրուտալ ֆուտբոլիստին։

«Ես մահու չափ վախեցա, շղթան բռնած՝ անընդհատ մտածում էի. «Իսկ եթե այս գայլը մտածի ցատկել վրաս», և նրանք երեքով դա արեցին»։

«Նրանց վարժեցնող տիկինը անընդհատ կանչում էր նրանց, խնդրում, որ շարժվեն, բայց գայլերն ընդհանրապես չշարժվեցին։ Եվ ես մտածեցի՝ եթե նրանք չեն հնազանդվում իրենց վարժեցնողին, ի՞նչ կլինի, երբ գան ինձ մոտ»։ Երբ նրանք եկան և հոտոտեցին ոտքս, ես զգացի, որ իմ վերջը եկել է»:

«Այդ պահին ես մի փոքր վախեցա: Սրանք գայլեր են, ոչ թե շներ: Դա հիանալի փորձ էր, բայց ոչ այնքան հարմարավետ: Ես ինքս հինգ շուն ունեմ, բայց նրանք գայլեր չեն»: Կոստան պաշտոնական կայքին ասել է։