• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվա Կարնեյրոն սեքսով է զբաղվել «Չելսիի» ֆուտբոլիստի հետ

Եվա Կարնեյրո«Չելսիի» գլխավոր բժիշկ Եվա Կարնեյրոյի շուրջ ստեղծված սկանդալը նոր թափ է առնում։ Այսօր նրա նախկին ընկեր Ռուբերտ Պատերսոն֊Ուորդը մանրամասներ է հայտնել իրենց անձնական կյանքից։

Եվան և Ռուբերտն ընկերություն են արել 15 ամիս, սակայն բաժանվել են իսպանուհու անհավատարմության պատճառով։

֊Նա ինձ պատմեց, որ քնել է «Չելսիի» ֆուտբոլիստի հետ։ Եվան ցանկանում էր ինձ վշտացնել, սակայն ես չեմ հավատում, որ դա իրականություն է։ Նա ասեց, որ ֆուտբոլիստն իրեն կանչել է հյուրանոցի համար և դուռը բացել է մերկ վիճակում,֊ Պատերսոն֊Ուորդի խոսքերն է մեջբերում The Sun֊ը։

Eva֊Եվան նաև ասել է, որ ֆուտբոլիստների շրջանում մեծ ճանաչում ունի։ Նա սիրում էր զվարճանալ ֆուտբոլիստների հետ, իսկ ինձ ընտրել էր, քանի որ ես տարբերվում էի նրանցից։ Նա շատ էր սիրում սեքս։ Դա շատ կարևոր էր նրա համար, ինչը պահանջում էր ամեն օր,֊ իրենց անձնական կյանքի մասին մանրամասներ է հայտնել Եվայի նախկին ընկերը, սակայն չի մանրամասնել, թե խոսքը կոնկրետ որ ֆուտբոլիստի մասին է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ, «Սուոնսիի» հետ խաղում Էդեն Ազարին դաշտում օգնություն ցույց տալու պատճառով, որի հետոևանքով «Չելսին» մի քանի րոպե մնացել էր 9 ֆուտբոլիստներով, Ժոզե Մոուրինյոն քննադատեց իսպանուհուն, ինչի հետևանքով սահմանափակվեց նրա իրավունքները լոնդոնյան ակումբում։

Կարնեյրոյին արգելվել է ներկա գտնվել «ազնվականների» մարզմանը։ «Չելսիի» վերջին մարզման ժամանակ նա չէր ժամանել ակումբի մարզաբազա։

Հետաքրքիր փաստեր