• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա լիգա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» 4 – 1 «Ռեալ Բետիս»

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում առավելության հասավ «Ռեալ Բետիսի» նկատմամբ 4:1 հաշվով :

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, խորհրդանշականորեն, վստահել է նույն 11 խաղացողներին, ովքեր սկսել են մղձավանջային խաղը «Լիվերպուլի» դեմ անցյալ տուրում:

Արդեն հինգերորդ րոպեին Վաուտ Վեգորստը գլխի հարվածով խոցեց մրցակցի դարպասը, սակայն նրան գոլային փոխանցում կատարած Ֆրեդը խաղից դուրս վիճակում էր հայտնվել։ Ուստի գոլը չեղարկվեց։

Ընդամենը մեկ րոպե անց Մարկուս Ռաշֆորդը տուգանային հրապարակում խլեց գնդակը այն բանից հետո, երբ Բրունո Ֆերնանդեսի փոխանցումը հեռացվեց պաշտպանի կողմից և հուժկու հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ 1:0:

«Յունայթեդը» շարունակում էր ճնշում գործադրել և վտանգավոր պահերը հաջորդում էին միմյանց, բայց նաև զերծ չէին մնում մրցակցի վտանգներ գրոհներից։

Իսկ 32-րդ րոպեին «սատանաներն» ընդհանրապես գնդակը ստպված եղան հանել իրենց դարպասից։ «Լեսթերի» ֆուտբոլիստ Այոզե Պերեսը՝ ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», ստացավ գնդակը տուգանային հրապարակի աջ եզրում, իջեցրեց այն, և բիլիարդային հարվածով գրավեց դարպասի հեռավոր ստորին անկյունը՝ 1:1:

Առաջին խաղակեսի վերջնամասում Դավիդ Դե Խեան քիչ էր մնում գոլային փոխանցման հեղինակ դառնար, սակայն ի վնաս իր թիմի։ Նա գնդակը փոխանցեց մրցակցին, սակայն տանտերերի դարպասապահին փրկեց դարպասաձողը։

Երկրորդ խաղակեսը սկսվեց Անտոնին գոլով: Բրազիլացին շարժվեց տուգանային հրապարակի երկայնքով ու ձախ ոտքից հոյակապ հարվածով վերականգնեց «սատանաների» առավելությունը՝ 2:1:

Իսկ 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Ֆերնանդեսը, ով «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո հայտնվել էր քննադատությունների տարապի տակ։ Պորտուգալացին եզրափակեց Լյուկ Շոուի անկյունայինից կատարած փոխանցումը՝ 3:1։

Երրորդ բաց թողած գոլը կոտրեց հյուրերին։ Դաշտի տերերը չէին դադարում գրոհել, բայց գնդակը համառորեն չէր հայտնվում իսպանական ակումբի դարպասում։

Այնուամենայնիվ, «Յունայթեդը» կարողացավ հաշիվը դարձնել խոշոր: Վեգհորստը մի քանի մետրից գնդակը ուղարկեց դարպասն այն բանից հետո, երբ Սկոտ Մակտոմինեյի հարվածը ետ մղվեց դարպասապահի կողմից՝ 4:1:

«Ռեալ Բետիսին» բախտը չժպտաց, հանդիպել նախորդ արդյունքից զայրացած նման մրցակցի։ «Յունայթեդը» երկրորդ խաղակեսում պարզապես տրորեց Իսպանական ակումբին՝ պատասխան հանդիպումը դարձնելով ձևական։

Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) 4 – 1 Ռեալ Բետիս (Իսպանիա) 

Գոլերը՝ Ռաշֆորդ 6ր, Անտոնի 52ր, Ֆերնանդես 58ր, Վեգհորստ 82ր – Պերես 32ր։

Դեղին՝ Ֆերնանդես, Վեգհորստ

Հետաքրքիր փաստեր