• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա լիգա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» «Սևիլիա»։ Անոնս

Այսօր երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը՝ տանը խաղալով «Սևիլիայի» դեմ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման անոնսը։

Ավելի վաղ փլեյ-օֆֆում հաղթելով «Բարսելոնային» և «Ռեալ Բետիսին»՝ «Յունայթեդը» կխաղա մեկ այլ իսպանական թիմի դեմ, որն ամենատիտղոսակիրն է այս մրցաշարի պատմության մեջ:

«Սևիլիան» վեց անգամ հաղթել է Եվրոպա լիգան, և այստեղ իր վերջին հաղթանակի ժամանակ՝ 2020 թվականին, 1/2 եզրափակչում հաղթեց «կարմիր սատանաներին»։

Այնուամենայնիվ, «Սևիլիան» այս մրցաշրջանը բավականին անհաջող է անցկացնում՝ ներկայումս Լա Լիգայում զբաղեցնելով 13-րդ տեղը և նախորդ ամիս փոխել է իր գլխավոր մարզչին:

«Յունայթեդը» դեռևս չի հաղթել «Սևիլիային» եվրոպական մրցաշարերում (1 ոչ-ոքի, 1 պարտություն):

«Սևիլիան» հաղթական է դուրս եկել Եվրոպայի գավաթների փլեյ-օֆֆ փուլերում անգլիական թիմերի դեմ ութ հանդիպումներից վեցում (ներառյալ եզրափակիչները), նրանց հաղթել են միայն «Լեսթերը» և «Վեստ Հեմը»:

«Յունայթեդը» երկրորդ թիմն է, որը եվրոպական մրցաշարերում կհանդիպի նույն երկրի չորս մրցակիցների («Ռեալ Սոսյեդադ», «Բարսելոնա», «Ռեալ Բետիս», «Սևիլիա»): Առաջինը «Լիդսն» էր Չեմպիոնների լիգայում 2000/01 թվականներին (նույնպես չորսը Իսպանիայից):

«Սևիլիան» 11 արտագնա խաղում անպարտելի է եվրոպական մրցաշարերում (5 ոչ-ոքի, 6 պարտություն)

Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը «սատանաների» կազմում իր 37 եվրոպական խաղերում մասնակցել է իր թիմի 27 գոլի(13 փոխանցում 14 գոլ):

«Յունայթեդը» խաղից առաջ հայտարարեց, որ Մարկուս Ռաշֆորդը աճուկի վնասվածքի պատճառով չի խաղա մի քանի շաբաթ: Բայց Կազեմիրոն հասանելի է՝ չորս խաղով որակազրկելով ներքին մրցաշարերում: Քրիստիան Էրիկսենն ու Անտոնի Մարսյալը վերադարձել կազմ։

Եվրոպա լիգա՝ 1/4 եզրափակիչ՝ Առաջին հանդիպում
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)– Սևիլիա (Իսպանիա)
Օլդ Թրաֆորդ՝ մարզադաշտ։ 23:00

Հետաքրքիր փաստեր