• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա լիգա՝ «Սևիլիա» «Մանչեսթեր Յունայթեդ» (2-2)։ Անոնս

Հինգշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Սևիլիայի» դեմ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման անոնսը։

Մեկ շաբաթ առաջ «Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը Օլդ Թրաֆորդում։ «Կարմիր սատանաներին» ոչինչ չէր խանգարում, բայց վերջում երկու անհեթեթ ինքնագոլը տվեց «Սևիլիային» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղալ:

«Մենք բավականին լավ խաղացինք ավելի քան 60 րոպե, իսկ վերջին 30 րոպեներին մենք պասիվացանք: Դա անընդունելի է, և մենք դա գիտենք: Երբ խաղում ես ընդամենը 60 րոպե, պատժվում ես»:

«Պաշտպանությունում մենք լավ էինք, Պրեմիեր լիգայում ամենաշատ չոր խաղերն ենք անցկացնում, ուստի լավ կազմակերպվածություն ունենք ամբողջ դաշտում, իսկ հարձակման գծում մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք մրցաշրջանի ընթացքում»:

«Վստահ եմ, հատկապես հիմա, երբ բոլոր հարձակվողները շարքում են: Մենք գոլ ենք խփելու յուրաքանչյուր խաղում»,- ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը Իսպանիայում կայանալիք խաղից առաջ:

«Սևիլիան» երբեք չի պարտվել «Մանչեսթեր Յունայթեդին» եվրոպական մրցաշարերում (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

Միայն «Սևիլիան» և «Ատլետիկոն» են կարողացել երբեք չպարտվել «կարմիր սատանաներին» եվրոպական մրցաշարերում՝ առնվազն չորս հանդիպում անցկացնելով միմյանց դեմ։

«Սևիլիան» հաղթել է Եվրոպա լիգայի վերջին 26 տնային հանդիպումներից 23-ում (2 ոչ-ոքի, 1 պարտություն):

«Յունայթեդը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վերջին 12 արտագնա խաղերից միայն մեկում է պարտվել (7 հաղթանակ, 4 ոչ-ոքի) 2021 թվականի մայիսին «Ռոմային» 3-2 հաշվով։

«Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Սևիլիայում»՝ խփելով մեկ գոլ յոթ տնային խաղերում և այդ գոլը խփել է Եվրոպայի լիգայի խաղարկության Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում:

Մարկուս Ռաշֆորդը, Լյուկ Շոուն, Տիրել Մալասիան և Մարսել Զաբիցերը վերադարձել են «Յունայթեդի» հետ մարզումներին այս խաղից առաջ: Լիսանդրո Մարտինեսի համար այս մրցաշրջանն ավարտված է, և Ռաֆայել Վարանը բաց կթողնի մի քանի շաբաթ։ Բրունո Ֆերնանդեսը որակազրկված է։

Եվրոպա լիգա՝ 1/4 եզրափակիչ՝ Պատասխան հանդիպում (2-2)
Սևիլիա (Իսպանիա) – Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)  
Ռամոն Սանչես Պիզխուան՝ մարզադաշտ։ 23:00

Հետաքրքիր փաստեր