• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա Լիգա. «Չելսին» հաղթեց «Բազելին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Չելսի - ԲազելԵվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարիական «Բազելին»:

Առաջինը հաջողության հասան հյուրերը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Չեխի դարպասը գրավեց Մոհամեդ Սալահը:

Երկրորդ խաղակեսում «Չելսին» վերգտավ խաղը և կարողացավ կարճ ժամանակում ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև առաջ անցնել: 50-րդ րոպեին լոնդոնցիների առաջին գնդակը խփեց Ֆերնանդո Տորրեսը, իսկ 2 րոպե հետո Վիկտոր Մոզեսը հաշիվը դարձրեց 2:1: 59-րդ րոպեին Դավիդ Լուիզը վերջնականապես կերտեց «Չելսիի» հաղթանակը:

«Չելսին» հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Բենֆիկային»:

Գոլեր. Սալահ՝ 45ր, Տորրես՝ 50ր, Մոզես՝ 52ր, Լուիզ՝ 59ր

Հետաքրքիր փաստեր