• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա Լիգա. «Սուոնսին» ջախջախեց «Մալմյոյին» (տեսանյութ)

Եվրոպա Լիգա Սուոնսի Սիթի ՄալմյոԵվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Սուոնսի Սիթին» անականկալ հաղթանակ տարավ «Մալմյոյի» նկատմամբ:

«Կարապները» շվեդական ակումբի դարպասը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին: Միքայել Լաուդրուպը մեկնարկային կազմում ընդգրկել էր թիմի նորեկներ Ժորդի Ամատին, Ջոնջո Շելվիին և Վիլֆրիդ Բոնիին, ովքեր ակումբի համար արժեցել են 12 մլն ֆունտ:

Ուելսյան ակումբն ամբողջությամբ վերահսկում էր իրավիճակը: 37-րդ րոպեին «Մալմյոյի» պաշպանները սխալվեցին Միչուի հետ խաղում, և իսպանացին բաց չթողեց հնարավորությունը՝ 1:0:

Երկրորդ խաղակեսի սկզբում Բոնին արագ դուբլ ձևակերպեց: Խաղավարտին էլ փոխարինման դուրս եկած Ալեխանդրո Պոսուելոն հաշիվը դարձրեց 4:0:

Պատասխան խաղը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Գոլեր. Միչու՝ 37ր, Բոնի՝ 55ր,  59ր, Պոսուելո՝ 86ր

Հետաքրքիր փաստեր