• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա Լիգա. «Վեստ Հեմը» դուրս եկավ հաջորդ փուլ, սակայն չի ժամանի Երևան

Վեստ Հեմ Յունայթեդ«Վեստ Հեմ Յունայթեդը» դուրս եկավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլ՝ երկու խաղերի արդյունքում 4:0 հաշվով հաղթելով անդորական «Լուզիտանսին»:

Մեկ շաբաթ առաջ Սլավեն Բիլիչի սաները «Բոլեյն Գրաունդում» 3:0 հաշվով հաղթեցին մրցակցին: Պատասխան խաղը ձևական բնույթ կրեց:

Առաջին խաղում դուբլի հեղինակ դարձած Դիաֆրա Սախոն խաղի արդեն 14-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ, սակայն շնորհիվ Էլիոտ Լիի գոլի, լոնդոնցիները երկրորդ խաղում էլ առավելության հասան:

Իրական շանսեր կար «Վեստ Հեմին» Երևանում տեսնելու, եթե «Ուլիսը» պատասխան խաղում հաղթեր Մալթան ներկայացնող «Բիրկիրկարային»: Առաջին հանդիպման ընթացքում գոլ չէր գրանցվել: Սակայն երևանյան թիմը սեփական հարկի տակ պարտվեց 1:3 հաշվով:

Ավելացնենք, որ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 16-ին և 23-ին:

Հետաքրքիր փաստեր