• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Երբեմն ցանկանում եմ սպանել Բալոտելլիին. Սաբալետա

Բալոտելլի և ՍաբալետաՄարիո Բալոտելլին խնդիրներ է ստեղծում ակումբի հանդերձարանում, սակայն դա չի խանգարում նրան լինել փայլուն ֆուտբոլիստ և լավ մարդ: Omnisport-ին տված հարցազրոյցում խոստովանել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան:

Սաբալետան համաձայն է այն կարծիքի հետ, որ իտալացի հարձակվողը թողնում է հակասական տպավորություն: Սակայն պաշտպանը համոզված է, որ Մարիոն` որպես ֆուտբոլիստ, ընդունակ է շատ բաների:

-Որպես խաղացող նա յուրահատուկ տաղանդի տեր է: Եթե նա ուզեր, կպայքարեր «Ոսկե գնդակի» համար: Մարիոն կարող է դառնալ աշխարհի լավագույն ռմբարկուն,- ասել է Սաբալետան:

Իսկ որպես մարդ` Մարիոն ունի և դրական, և բացասական կողմեր: Նրան դժվար է հասկանալը, երբեք չգիտես ինչ սպասել նրանից: Պաբլոն անկեղծանում է.

-Լինելով նրա ակումբակիցը` երբեմն ծիծաղում եմ նրա արարքների վրա, իսկ երբմեն էլ ցանկանում եմ սպանել նրան: Բայց համենայն դեպս նա լավ մարդ է: