• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Երեք մտերիմ ընկերների կյանքից հեռանալը, ստիպում է Կոնտեյին լավ մտածել իր ապագայի մասին

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակնարկել է, որ երեք մտերիմ ընկերների մահն իրեն ստիպում է մտածել լոնդոնյան ակումբից հեռանալու մասին։

Ինչպես գիտեք, Կոնտեն դեռ չի երկարաձգել իր պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի ավարտին, և այժմ Անտոնիոն ևս մեկ պատճառ ունի դա չանելու համար։

Հոկտեմբերին Կոնտեի անձնակազմը կորցրեց իր մարզավիճակի մարզիչ Ջամպիերո Վենտրոնեին, դեկտեմբերին «Լացիոյի» նախկին պաշտպան Սինիշա Միխայլովիչը հեռացավ այս աշխարհից, իսկ հունվարի սկզբին մահացավ Անտոնիոյի Իտալիայի նախկին թիմակից Ջանլուկա Վիալին:

Երեքն էլ Կոնտեի հիանալի ընկերներն էին, և այս մահը ստիպեց Անտոնիոյին հասկանալ, որ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրի իր ընտանիքին և իրեն:

«Անկասկած, սա բարդ մրցաշրջան է անձնական տեսանկյունից: Որովհետև այդքան կարճ ժամանակում ես կորցրի երեք մարդու, որոնց շատ լավ էի ճանաչում՝ Ջամպիերո Վենտրոնեին նախկինում, հետո Սինեսին և այժմ Ջանլուկային: Դա հեշտ չէ»:

«Կասկած չկա, որ երբ այս իրավիճակը ստեղծվում է, այն քեզ կարևոր մտքեր է տալիս: Քանի որ մենք այնքան մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատանքին և մոռանում ենք ընտանիքի մասին, մենք մոռանում ենք, որ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել մեզ»:

«Այս մրցաշրջանն ինձ համար բարդ է անձնական տեսանկյունից: Անկասկած, այս մրցաշրջանն ինձ տանում է դեպի իմ ապագայի վերաբերյալ կարևոր մտքերի»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր