• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Երկու ակումբներ դիմել են «Յունայթեդին» Դին Հենդերսոնին ձեռք բերելու համար

Երկու ակումբներ՝ որոնց անունները հայտնի չեն, դիմել են «Մանչեսթեր Յունայթեդին»՝ դարպասապահ Դին Հենդերսոնի ծառայությունների համար:

«Յունայթեդը» ներկայումս փորձում է նոր պայմանագիր կնքել առաջին համար Դավիդ Դե Խեայի հետ, ում գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Դե Խեան մերժել է նոր պայմանագիր կնքելու «Յունայթեդի» առաջին առաջարկը, սակայն կողմերը լավատեսորեն են տրամադրված գործարքը երկարաձգելու հարցում:

Երբ Դավիդի ապագան կարգավորվի, «կարմիր սատանաները» պատրաստ կլինեն գործ ունենալ Հենդերսոնի հետ, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստում»:

«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հունվարի սկզբին փորձեց դադարեցնել Հենդերսոնի վարձակալությունը, երբ Մարտին Դուբրավկան վերադարձավ «Նյուքասլ», բայց Դինը չցանկացավ սեզոնի երկրորդ կեսն անցկացնել պահեստայինների նստարանին:

Ըստ The Athletic-ի, երկու ակումբներ արդեն դիմել են «Յունայթեդին» Հենդերսոնի մշտական ​​տրանսֆերի հարցով: Ենթադրվում է, որ նրանցից մեկը «Տոտտենհեմն» է, որը փնտրում է Ուգո Լյորիսին իրավահաջորդ:

Հավելենք, որ 26 ամյա անգլիացու պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր