• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զաբիցերը պատրաստ է իր նորամուտի խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հաստատել է, որ կիսապաշտպան Մարսել Զաբիցերը պատրաստ է իր նորամուտը նշել «կարմիր սատանաների» կազմում:

Զաբիցերը «Յունայթեդ» եկավ միայն ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ վարձավճարով «Բավարիայից» և նոր էր սկսել մարզվել Տեն Հագի թիմի հետ:

Այնուամենայնիվ, Տեն Հագը պատրաստ է օգտագործել 28 ամյա ավստրիացուն շաբաթ օրը «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում, քանի որ Քրիստիան Էրիկսենը, Դոնի Վան դե Բեկը և Սկոտ Մակտոմինեյը վնասվածքներ ունեն:

«Ինչպե՞ս նա տեղավորվեց, շատ լավ, իհարկե, նա այստեղ ընդամենը մեկ մարզում է անցկացրել, բայց տեսնում եք, որ նա շատ լավ մարզավիճակում է»:

«Ես այլ կերպ չէի սպասում: Նա եկել է «Բավարիայից», իսկ գերմանական ակումբները միշտ մեծ ուշադրություն են դարձնում մարզավիճակին, այնտեղ միշտ կարգը պահում են: Դրա համար էլ նա լավ մարզավիճակում է: Կարծում եմ, որ նա պատրաստ է խաղալ»:

«Կարծում եմ, որ նա շատ խելացի խաղացող է: Կարծում եմ, որ մենք պետք է որոշակի ուղղորդում տանք նրան, բայց նա գիտի, թե ինչ պետք է անի, գիտի իր գործը, այնպես որ կարող է սկսել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Հետաքրքիր փաստեր