• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զգուշացեք, «ամենագնացի» վարորդը հրաժարվում է արգելակել

«Մանչեսթեր Սիթին» ահռելի թափով  սլանում է դեպի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը։

«Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» 1-3  ( xG 1,03  xG 1,25)

Անգլիայի Պրեմիեր Լիգայում տեղի ունեցավ 16-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

«Գուդիսոն Պարկում» տեղի ունեցած խաղը ավարտվեց Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով, որը նրա 17-րդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերում, ինչպես նաև առաջին թիմն է Պրեմիեր Լիգայում, որը հաղթել է առաջին տասը խաղերը օրացույցային տարում։  Ճիշտ է,  առաջնության ավարտին դեռ բավականին խաղեր կան, բայց չի երևում՝ ով կկանգնեցնի այս ամենագնացին։

Ֆիլ Ֆոդենի, Բեռնարդու Սիլվայի և Ռիյադ Մարեզի գոլերին «Էվերթոնը» կարողացավ պատասխանել միայն Ռիշարլսոնի հեղինակած գնդակով։

«Մանչեսթեր Սիթիի» հաջող խաղի գրավականներից է նաև ֆուտբոլիստների «կեղծ» դիրքերը․ հանդիպման սկզբից մրցակիցը չի կարող կանխատեսել, թե օրինակ Ժոաո Կոնսելուն, ով «Էվերթոնի» հետ հանդիպումը սկսել է ձախ պաշտպանի դիրքում, խաղադաշտի, ո՞ր հատվածում նա կարող է գնդակ ընդունել, տեղաշարժել առաջ, և այլն։ Այս նկարում պատկերված է, թե քանի անգամ, և խաղադաշտի որ հատվածում է գնդակին հպել պորտուգալացին․

«Հաղթանակների շարքը լավ է, բայց ֆուտբոլը չի սպասում, մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, Էվերթոնի հետ ոչ մի թիմի համար հեշտ չի եղել, նրանք երեք գոլ են հեղինակել «Օլդ Թրաֆֆորդում» և հինգ՝ «Տոտտենհեմին», այնպես որ մեզ համար հեշտ չէր»,- հանդիպումց հետո ասել է Գվարդիոլան։